Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.02.2019 | 01:57

Որդի Աստծո, Տեր և Աստված Հիսուս Քրիստոս. Ամենակալ Հոր ճառագայթ և երկնային ճանապարհ, իմ հոգու և մարմնի ստեղծիչ, իմ հոգևոր կյանքի սկիզբ և առաջնորդ, նպատակ ու վախճան: Դու, որ տեսնելով իմ անարժանությունը, Քո ճշմարիտ մարդեղությամբ ինձ արժանի համարեցիր Քո եղբայրը կոչվելու և Քո սուրբ արյամբ գնեցիր ու լվացիր ինձ` Քո արքայության որդեգիր դարձնելու համար: Աղաչում եմ, ով Տեր, այնպես արա, որ արժանի լինեմ այդ սուրբ կոչմանը և հասնեմ երկնքում արձանագրված անդրանիկ որդիների` կատարելության հասած արդարների հոգիների ուրախ ժողովին: Դու, որ ծանոթ ես մեր մեղավոր բնության բոլոր հոռի կողմերին ու սնապարծ անձնասիրությանը, խրատիր և ուղղիր ինձ: Զգաստության ու խոնարհության շնորհը պարգևիր ինձ, Տեր Հիսուս:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ